Ընդհանուր 11 800 AMD
-
Մարկ Մենսոն – Թքած ունենալու նուրբ արվեստը
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
4 000 AMD -
Ռեյչլ Հոլիս – Աղջիկ ջան, մի՛ արդարացիր
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
4 000 AMD4 800 AMDՌեյչլ Հոլիս – Աղջիկ ջան, մի՛ արդարացիր
4 000 AMD4 800 AMD -
Ալեքսեյ Պոմիգալով, Ալեքսանդր Անդրեև, Իլյա Կորոբով – Մարդիկ և մեքենաները
Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։
3 800 AMD -
Պաոլո Ջորդանո – Համավարակ
Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:
3 800 AMDՊաոլո Ջորդանո – Համավարակ
3 800 AMD