-
Սուրեն Սարգսյան – Հայաստանն ու Բուշն անձամբ
Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։
5 000 AMD -
Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան – Օպերացիա «Զոդ»
«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։
5 000 AMD -
Տիգրան Հայրապետյան – Պատերազմ և քաղաքականություն (Հատոր 1)
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
5 000 AMD -
-
Օրհան Փամուք – Կարմրահեր կինը
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնության որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:
5 200 AMDՕրհան Փամուք – Կարմրահեր կինը
5 200 AMD -
-
-
Նասիմ Նիքոլաս Թալեբ – Պրոկրուստյան մահիճը
Գիրքը ներառում է հեղինակի փիլիսոփայական աֆորիզմները:
5 400 AMD -
-
Այզեք Ազիմով – Ակադեմիա
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա:
5 400 AMDԱյզեք Ազիմով – Ակադեմիա
5 400 AMD -
Կամիլո Խոսե Սելա – Փեթակը
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով:
5 400 AMDԿամիլո Խոսե Սելա – Փեթակը
5 400 AMD