-
Ստեֆան Ցվայգ – Երեկվա աշխարհը Եվրոպացու հուշեր
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
4 900 AMD -
Միշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
5 000 AMDՄիշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
5 000 AMD -
Ջոջո Մոյես – Աստղեր նվիրողը
Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
5 200 AMDՋոջո Մոյես – Աստղեր նվիրողը
5 200 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Չարենցի
Ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։
3 800 AMD -
Քեթրին Ինգրամ – Այսպիսին է Ուորհոլը
Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլի ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ–ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։
3 200 AMDՔեթրին Ինգրամ – Այսպիսին է Ուորհոլը
3 200 AMD -
Քեթրին Ինգրամ – Այսպիսին է Մատիսը
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:
3 200 AMDՔեթրին Ինգրամ – Այսպիսին է Մատիսը
3 200 AMD -
Ջորջ Ռոդըմ – Այսպիսին է Վան Գոգը
Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Գրքում Վան Գոգի կյանքի ու ստեղծագործության ճանապարհը ներկայացվում է մասնագիտական խոր վերլուծությամբ:
3 200 AMDՋորջ Ռոդըմ – Այսպիսին է Վան Գոգը
3 200 AMD -
Ջորջ Ռոդըմ – Այսպիսին է Գոգենը
«Այսպիսին է Գոգենը» գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագործություններն ու հայացքները: Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես բորսայի աշխատող՝ Գոգենը տարվում է ժամանակի նկարչության նոր ալիքով՝ իմպրեսիոնիզմով:
3 200 AMDՋորջ Ռոդըմ – Այսպիսին է Գոգենը
3 200 AMD -
Կառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
6 500 AMDԿառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
6 500 AMD -
Լուիս Քերոլի – Ալիսը հրաշքների աշխարհում (վերապատում)
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
6 500 AMD -
Էրիխ Քեսթներ – Էմիլը և հետախույզները
Էմիլն առաջին անգամ միայնակ Բեռլին է մեկնում: Գնացքում գողանում են նրա ամբողջ գումարը: Գնացքից իջնելուց անմիջապես հետո նա կրնկակոխ հետևում է գողին: Բարեբախտաբար, նրան օգնության են հասնում շատ տղաներ, ու միասին մեծ քաղաքում հետապնդում են ձեռնարկում գողին բռնելու նպատակով:
2 900 AMDԷրիխ Քեսթներ – Էմիլը և հետախույզները
2 900 AMD -
Դեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն…
3 000 AMDԴեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
3 000 AMD