Ընդհանուր 5 100 AMD
-
Առնո Գայգեր – Ծեր թագավորը իր աքսորավայրում
Ավստրիացի գրող Առնո Գայգերը (1968) «Ծեր թագավորը իր աքսորավայրում» գրքում պատմում է իր հոր մասին, ով, չնայած ալցհայմերի հիվանդությանը, չի կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը: Վեպում արծարծվում են ժամանակակից գրականության կարևոր թեմաները՝ ծերություն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք: Պատմությունը թույլ է տալիս հասկանալ, որ մարդը, չնայած հիվանդությանը, շարունակում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ:
1 500 AMD -
Դեյվիդ Գլովեր – Առեղծվածների թանգարանը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Լաբիրինթոսների կալվածքը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Հանելուկների մոլորակ. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Հուշումների քարանձավը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում:
1 800 AMD -
Դեն Գրին – Ամազոնյան արկած․ Բնագիտական որոնումներ
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը:
1 800 AMD -
Դեն Գրին – Գաղտնի բանաձևը․ Բնագիտական որոնումներ
Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը:
1 800 AMD -
Դեն Գրին – Զվարճախաղերի սարսափը․ Բնագիտական որոնումներ
Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատրա՞ստ ես ընդունելու այգու ահարկու մարտահրավերը: Այս արկածում խնդիրները վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային:
1 800 AMD -
Դեն Գրին – Տիեզերքում կորածները․ Բնագիտական որոնումներ
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ:
1 800 AMD -
Թիմըթի Նեփմըն – Մինոտավրոսի Լաբիրինթոսը․ Պատմական որոնումներ
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես ողջ դուրս գալ Հին Հունաստան կատարած ճամփորդությունից: Կարո՞ղ ես նավարկել ծովերով, խորամանկել սպարտացուն և ձեռքդ գցել Ոսկե գեղմը:
1 800 AMD -
Թիմըթի Նեփմըն – Միջնադարյան սպանդ․ Պատմական որոնումներ
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես կենդանի մնալ Միջնադարում: Կարո՞ղ ես հաղթանակ տանել մրցամարտում, բուժել թագավորին և ամրոց գրավել: Թե՞ ճակատամարտում բարոնը կջախջախի քեզ:
1 800 AMD -
Թիմըթի Նեփմըն – Մրցավազք Հռոմում․ Պատմական որոնումներ
Երբևէ մտքովդ անցե՞լ է, թե ինչպիսին կլիներ կյանքդ Հին Հռոմում: Կարո՞ղ ես պատասխանել սենատորների հարցերին, խույս տալ գողերից և զարմացնել կայսերը:
1 800 AMD