-
Ջաննի Ռոդարի – Հեքիաթներ հեռախոսով
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ:
Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:2 300 AMDՋաննի Ռոդարի – Հեքիաթներ հեռախոսով
2 300 AMD -
Ջաննի Ռոդարի – Չիպոլինոյի արկածները
Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
3 000 AMDՋաննի Ռոդարի – Չիպոլինոյի արկածները
3 000 AMD -
Ջաննի Ռոդարի – Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են:
Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:
Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմության աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»….2 500 AMD -
Ալան Ալեքսանդր Միլն – Վինի Փու արջուկը
Վիպակի առաջին հրատարակությունից ի վեր Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին Ա. Ա. Միլնի պատմությունները դարձել են մանուկ ընթերցողների և նրանց ծնողների սիրելի հերոսները:
Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:
Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:2 200 AMDԱլան Ալեքսանդր Միլն – Վինի Փու արջուկը
2 200 AMD -
Ալան Ալեքսանդր Միլն – Փու արջուկը տուն է կառուցում
Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատմությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, Փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում:
Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:2 600 AMD -
Աստրիդ Լինդգրեն – Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը
Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։
Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։2 200 AMD -
Աստրիդ Լինդգրեն – Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները
Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց “վրա” հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն:
Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:2 000 AMD -
Լուիս Քերոլ – Ալիսը Հայելու աշխարհում
Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
2 000 AMDԼուիս Քերոլ – Ալիսը Հայելու աշխարհում
2 000 AMD -
Լուիս Քերոլ – Ալիսը Հրաշքների աշխարհում
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
2 000 AMDԼուիս Քերոլ – Ալիսը Հրաշքների աշխարհում
2 000 AMD -
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ – Փոքրիկ արքայադուստրը
«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:
2 400 AMD -
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ – Խորհրդավոր պարտեզը
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:
2 700 AMD -
Ռադյարդ Քիփլինգ – Պատմվածքներ հենց այնպես
“Պատմվածքներ հենց այնպես” հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ:
Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:2 300 AMD