-
Լուիս Քերոլ – Ալիսի արկածները հրաշքների աշխարհում
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում:
6 000 AMD -
Լուսի Մոդ Մոնտգոմերի – Աննան կանաչ կտուրներից
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։
3 500 AMD -
Խաչատուր Աբովյան
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:
1 700 AMDԽաչատուր Աբովյան
1 700 AMD -
Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:
4 300 AMDԽաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
4 300 AMD -
Խավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և , ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում է խոսակցության:
4 500 AMDԽավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
4 500 AMD -
-
1 750 AMD
Խնկո-Ապեր – Առակներ․ Բանաստեղծություններ
1 750 AMD -
Խուան Ռուլֆո – Պեդրո Պարամո
Մեքսիկացի գրող Խուան Ռուլֆոյի (1918-1986) «Պեդրո Պարամո» վեպը համաշխարհային գրականության ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Վեպի հերոսը, հորը որոնելիս, ուղևորվում է Կոմալա անունով մի գյուղ, որտեղից վերադարձ չկա: Ինչպես մի առիթով ասել է Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ ««Պեդրո Պարամո»-ն իսպաներենով երբևէ գրված լավագույն վեպն է»:
2 700 AMDԽուան Ռուլֆո – Պեդրո Պարամո
2 700 AMD -
Խուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
2 650 AMDԽուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
2 650 AMD -
-
Ծովահենի գրադարանը․ Անուշավան Պողոսյան – Փոթորկից առաջ (Կոշտ կազմ)
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
2 600 AMD