-
Ալան Ալեքսանդր Միլն – Փու արջուկը տուն է կառուցում
Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատմությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, Փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում:
Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:2 600 AMD -
-
-
Ալեսսանդրո Բարիկկո – Մետաքս
Ինչպես հենց ինքը՝ Ալեսսանդրո Բարիկկոն է գրել՝ «Սա վեպ չէ։ Ոչ էլ պատմվածք։ Սա պատմություն է։ Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, և ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է։ Մարդու անունը Էրվե Ժոնկուր է։ Լճինը՝ հայտնի չէ։ Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է։ Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը։ Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»։
2 650 AMDԱլեսսանդրո Բարիկկո – Մետաքս
2 650 AMD -
Ալեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» գիտական ֆանտաստիկայի համաշխարհային գլուխգործոցներից է: Հագեցած սյուժեն, դեպքերի սրընթաց զարգացումը չեն խանգարում հեղինակին մարդկության զարգացման հետևանքների, բնության ռեսուրսների ճիշտ օգտագործման, գիտությունը բարի նպատակների ծառայեցնելու համար դատողություններ անել:
2 300 AMDԱլեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
2 300 AMD -
Ալիս Մանրո – Կյանքի սիրույն
Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:
2 900 AMDԱլիս Մանրո – Կյանքի սիրույն
2 900 AMD -
Ալվարդ Ջիվանյան – Զմրութ թագավորի և Կեռաս խաթունի հեքիաթը
«Հնաշխարհիկ զրույցները» դասական հեքիաթների նոր մեկնություններ են` հասցեագրված հասուն ընթերցողին: Ներկա հատորյակում ընդգրկված է «Քնած գեղեցկուհին» հեքիաթաշարի անհայտ մի տարբերակ` «Զմրութ թագավորի և Կեռաս խաթունի հեքիաթը»: Այն գրի է առել Մխիթար Գրագետը Ալեքսանդրապոլում երազահան մի կնոջ խոսքերից, որ մինչև վերջերս գերեզմանոցում մոմեղեն էր վաճառում: Տպագրվել է օրիորդ Տիգրանուհի Կոստանյանցի ծախքով 1920 թվին:
2 500 AMD -
-
Այզեք Ազիմով – Ակադեմիա
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա:
5 400 AMDԱյզեք Ազիմով – Ակադեմիա
5 400 AMD -
Անդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ինքնակենսագրական ժանրի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով:
3 000 AMDԱնդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
3 000 AMD -
Աննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
Աննա Ազբեկյանի նովելները հրապարակվել են Հայաստանի գրական մամուլում : Մի քանի նովելներ թարգմանվել և հրապարակվել են ֆրանսերենով: Հայաստանում առանձին գրքով ներկայանում է առաջին անգամ:
1 150 AMDԱննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
1 150 AMD -
Աննա Բիկովա – Ինքնուրույն երեխա կամ ինչպես դառնալ Թամբալ Մամա
«Ես թամբալ մամա եմ» հոդվածը տպագրվել է մի քանի տարի առաջ, ու մինչ օրս պտտվում է համացանցում: Այն շրջել է ծնողական բոլոր հայտնի ֆորումներում, բուռն քննարկումների ու վեճերի առիթ է դարձել: Պարզվում է՝ այսօր շատերին է անհանգստացնում երեխաների ինքնուրույնության ու երիտասարդ սերնդի ինֆանտիլության խնդիրը:
4 500 AMD