-
Աստրիդ Լինդգրեն – Պիպին հարավային ծովում
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
2 000 AMDԱստրիդ Լինդգրեն – Պիպին հարավային ծովում
2 000 AMD -
Աստրիդ Լինդգրեն – Պիպին նավի վրա
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:
1 900 AMDԱստրիդ Լինդգրեն – Պիպին նավի վրա
1 900 AMD -
Արթուր Մեսրոպյան – Թռչող տունը
Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը: Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում:
2 200 AMDԱրթուր Մեսրոպյան – Թռչող տունը
2 200 AMD -
-
Բեաթրիքս Փոթեր – Պատմություններ Պետրիկ ճագարի, Բեղ Սամուելի, Ընկուզիկ սկյուռիկի և մյուսների մասին
Բեաթրիքս Փոթերի մանրապատում զրույցներում հանդես են գալիս հրաշքով մարդացած կենդանիներ ու թռչուններ: Այստեղ խոսող գազանիկների մի ամբողջ շքերթ է, որը գլխավորում են Պետրիկ ճագարը, Տիմոթեոս մկնիկը, Եմիմա բադը և այլք: Որոշ կերպարների անուններ հայացվել են՝ անունների միջոցով զավեշտական տպավորություն ստեղծելու հեղինակային մտադրությունը պահպանելու նպատակով
4 500 AMD -
Բերնհարդ Շլինկ – Ընթերցողը
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
2 400 AMDԲերնհարդ Շլինկ – Ընթերցողը
2 400 AMD -
Բերնհարդ Շլինկ – Փախուստ սիրուց
Փախուստ սիրուց, ինքն իրենից, մարդկանցից, կյանքից: Սիրային, ողբերգական ու կատակերգական յոթ պատմություն մարդկային ցանկությունների ու ներքին հակասությունների, մտերմության ու միայնության, մեղքի ու անելանելի իրավիճակների, կյանքի մասին պատկերացումների ու պատասխանատվության մասին:
3 200 AMDԲերնհարդ Շլինկ – Փախուստ սիրուց
3 200 AMD -
-
Գագիկ Մելիքյան – Նրանք ստեղծել են ֆիզիկան
Գրքում տեղ են գտել անվանի ֆիզիկոսների, այդ թվում՝ 16 Նոբելյան մրցանակակիրների համառոտ կենսագրությունները, նրանց մասին հետաքրքրաշարժ պատմություններ, կատակներ, անեկդոտներ, իմաստուն մտքեր։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել աշխարհահռչակ ֆիզիկոսների հարուստ կյանքի, մարդկային որակների մասին։
3 500 AMD -
Գավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:
2 300 AMDԳավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
2 300 AMD -
-