Ընդհանուր 2 750 AMD
-
Վահան Տեր-Ղազարյան – Տիպանգո
«Արդի» մատենաշարի սույն հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
2 400 AMDՎահան Տեր-Ղազարյան – Տիպանգո
2 400 AMD -
Վարդան Պետրոսյան – Սկիզբ
Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։
5 200 AMDՎարդան Պետրոսյան – Սկիզբ
5 200 AMD -
Վըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:
4 000 AMDՎըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
4 000 AMD -
-
-
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 700 AMDՎիլյամ Սարոյան
1 700 AMD -
Վիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
2 650 AMDՎիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
2 650 AMD -
Վիկ Փարքեր – 100 աստվածաշնչյան պատմություն. Վերապատմեց Վիկ Փարքերը
Մանուկ ընթերցողների համար նախատեսված հրաշալի նկարազարդումներով այս գիրքը ներառում է Հին և Նոր Կտակարանների ամենահայտնի պատմությունները: Վառ երևակայությամբ վերապատմված պատմությունները մանուկներին կծանոթացնեն աստվածաշնչյան հիմնական իրադարձություններին:
7 000 AMD -
-
Վլադիմիր Նաբոկով – Լոլիտա
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի:
8 900 AMDՎլադիմիր Նաբոկով – Լոլիտա
8 900 AMD