-
Երկիրը և ողջ աշխարհը․ Բացահայտված տիեզերք
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
6 300 AMD -
Երուխան – Ընտիր նովելներ
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Երուխանի նովելների ընտրանին: Արևմտահայ արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս գրողը իր գողտրիկ ստեղծագործություններում ներկայացնում է պոլսահայ իրականությունը՝ դրան բնորոշ առանձնահատկություններով։
2 000 AMDԵրուխան – Ընտիր նովելներ
2 000 AMD -
Երվանդ Օտյան – Ընկեր Բ. Փանջունի
Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
2 100 AMDԵրվանդ Օտյան – Ընկեր Բ. Փանջունի
2 100 AMD -
Զախար Պրիլեպին – Սև կապիկը
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
4 200 AMDԶախար Պրիլեպին – Սև կապիկը
4 200 AMD -
Զապել Եսայան – Սիլիհտարի պարտեզները
Հեղինակի կենդանության օրոք վեպը հրատարակվել է մեկ անգամ՝ 1935թ. Երևանում, այնուհետև՝ 1950 թ. լույս է տեսել Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:
2 650 AMDԶապել Եսայան – Սիլիհտարի պարտեզները
2 650 AMD -
-
Զվարթ զնգուն զանգակներ
էջերի քանակը:8
կազմ: կոշտ
չափեր: 14,8×21
Տեքստը՝ Նունե Թորոսյանի3 600 AMDԶվարթ զնգուն զանգակներ
3 600 AMD -
Զվարճալի հեքիաթներ
Հեքիաթների այս ընտրանիում ներկայացված են զվարճալի պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների շտեմարանից: Դրանք ցույց են տալիս, որ ցանկացած բարդ իրավիճակ հնարավոր է հաղթահարել լավատեսության շնորհիվ: Իսկ հերոսների հնարամիտ արարքներն ու սրամտությունները ժպտալու առիթներ են պարգևում ընթերցողին:
700 AMDԶվարճալի հեքիաթներ
700 AMD -
Էդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
3 000 AMDԷդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
3 000 AMD -
Էլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ։
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
4 500 AMD -
Էլիֆ Շաֆաք – Պատիվ
Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտերում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Պատիվ
4 500 AMD -