Ընդհանուր 4 000 AMD
-
-
Էդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
3 000 AMDԷդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
3 000 AMD -
Գուրգեն Մահարի – Ծաղկած փշալարեր (Վիպերգ)
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը:
3 600 AMD -
Գաբրիել Գարսիա Մարկես – Սերը խոլերայի ժամանակ
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված:
4 500 AMD -
-
-
-
-
Ալեսսանդրո Բարիկկո – Մետաքս
Ինչպես հենց ինքը՝ Ալեսսանդրո Բարիկկոն է գրել՝ «Սա վեպ չէ։ Ոչ էլ պատմվածք։ Սա պատմություն է։ Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, և ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է։ Մարդու անունը Էրվե Ժոնկուր է։ Լճինը՝ հայտնի չէ։ Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է։ Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը։ Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»։
2 650 AMDԱլեսսանդրո Բարիկկո – Մետաքս
2 650 AMD -