-
Պաուլու Կոելյու – Հիպի
«Սույն գրքում տեղ գտած պատմություններն իմ անձնական փորձառության մասն են… կատարված ամեն բան իրական է». այսպես է սկսվում ժամանակակից թերևս ամենահանրաճանաչ գրողի՝ Պաուլու Կոելյուի նոր վեպը։ Իսկ այն հեռավոր 70-ականներին նա դեռևս երազում էր գրող դառնալ, նախաձեռնում էր վտանգավոր ճանապարհորդություններ, պայքարում էր սեփական վախերի դեմ և գլխովին սուզվում ազատության այն մթնոլորտի մեջ, որն աշխարհով մեկ սփռել էր հիպիների շարժումը։
3 600 AMDՊաուլու Կոելյու – Հիպի
3 600 AMD -
Պաուլու Կոելյու – Լրտեսը
Պաուլու Կոելյուի «Լրտեսը» վեպը իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է ,որում զուգակցվում են մի կողմից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:
3 000 AMDՊաուլու Կոելյու – Լրտեսը
3 000 AMD -
Պաուլու Կոելյու – Անհավատարմություն
Պաուլու Կոելյուի նոր՝ «Անհավատարմություն» վեպը նույնպես արդեն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր: Կրկին շեշտը դնելով գրավիչ սյուժեի ու տպավորվող ձևակերպումների վրա՝ Կոելյուն այս անգամ փորձում է կնոջ անունից ու կնոջ հոգեբանությամբ վերլուծել իրերն ու երևույթները:
4 000 AMDՊաուլու Կոելյու – Անհավատարմություն
4 000 AMD -
-
Լութց Զայլեր – Կրուզո
Գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո» վեպը, արտաքուստ հիշեցնելով ավանդական «ռոբինզոնադա», իրականում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել: Ազատության ձգտող մարդկանց պատմություններ, որոնց ճակատագիրը ծովն էր որոշելու:
4 500 AMDԼութց Զայլեր – Կրուզո
4 500 AMD -
-
Էլիֆ Շաֆաք – Պատիվ
Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտերում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Պատիվ
4 500 AMD -
Էլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ։
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
4 500 AMD -
Զախար Պրիլեպին – Սև կապիկը
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
4 200 AMDԶախար Պրիլեպին – Սև կապիկը
4 200 AMD -
Դեյան Տրայկոսկի – Դավաճանություն
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության՝ այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:
4 000 AMDԴեյան Տրայկոսկի – Դավաճանություն
4 000 AMD -
Դավիդ Ֆոենկինոս – Շարլոթ
«Մորելի գյուտը» վիպակը, որ արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցներ թվին է դասվում, պատմում է ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախաստականի մասին, որը մի օր հանկարծ հայընաբերում է , որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղընիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև:
4 200 AMDԴավիդ Ֆոենկինոս – Շարլոթ
4 200 AMD -
Դավիդ Ունգեր – Մտահղացողը
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է:
4 600 AMDԴավիդ Ունգեր – Մտահղացողը
4 600 AMD