-
Պաուլու Կոելյու – Լրտեսը
Պաուլու Կոելյուի «Լրտեսը» վեպը իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է ,որում զուգակցվում են մի կողմից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:
3 000 AMDՊաուլու Կոելյու – Լրտեսը
3 000 AMD -
Պաուլու Կոելյու – Անհավատարմություն
Պաուլու Կոելյուի նոր՝ «Անհավատարմություն» վեպը նույնպես արդեն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր: Կրկին շեշտը դնելով գրավիչ սյուժեի ու տպավորվող ձևակերպումների վրա՝ Կոելյուն այս անգամ փորձում է կնոջ անունից ու կնոջ հոգեբանությամբ վերլուծել իրերն ու երևույթները:
4 000 AMDՊաուլու Կոելյու – Անհավատարմություն
4 000 AMD -
Պաուլու Կոելյու – Ալքիմիկոսը
«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
2 700 AMDՊաուլու Կոելյու – Ալքիմիկոսը
2 700 AMD -
4 000 AMD
-
-
-
-
Միլոռադ Պավիչ – Վերջին սերը Կոստանդնուպոլսում
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական:
4 500 AMD -
Միգել դե Ունամունո – Մառախուղը
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները:
4 000 AMDՄիգել դե Ունամունո – Մառախուղը
4 000 AMD -
Մաքս Ֆրիշ – Մոնթոկ. Կապտամորուսը
Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը» (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի:
3 600 AMDՄաքս Ֆրիշ – Մոնթոկ. Կապտամորուսը
3 600 AMD -
Լութց Զայլեր – Կրուզո
Գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո» վեպը, արտաքուստ հիշեցնելով ավանդական «ռոբինզոնադա», իրականում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել: Ազատության ձգտող մարդկանց պատմություններ, որոնց ճակատագիրը ծովն էր որոշելու:
4 500 AMDԼութց Զայլեր – Կրուզո
4 500 AMD