Ընդհանուր 3 500 AMD
-
Էլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ։
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Եվայի երեք դուստրերը
4 500 AMD -
Էլիֆ Շաֆաք – Պատիվ
Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտերում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:
4 500 AMDԷլիֆ Շաֆաք – Պատիվ
4 500 AMD -
Լութց Զայլեր – Կրուզո
Գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո» վեպը, արտաքուստ հիշեցնելով ավանդական «ռոբինզոնադա», իրականում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել: Ազատության ձգտող մարդկանց պատմություններ, որոնց ճակատագիրը ծովն էր որոշելու:
4 500 AMDԼութց Զայլեր – Կրուզո
4 500 AMD -
Միլոռադ Պավիչ – Վերջին սերը Կոստանդնուպոլսում
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական:
4 500 AMD -
-
-
-
Քրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին:
4 500 AMDՔրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
4 500 AMD -
Ֆերդինանդ Բորդևայք – Խառնվածք
Վեպի հերոսը Ռոթերդամի աղքատ թաղամասերում մեծացած պատանի Կատադրոյֆեն է: Ինքնակրթությամբ և կամքի ահռելի ուժով նա փորձում է հասարակության ամենաստորին խավից բարձրանալ իրավաբանների ու գործարարների բարձր հասարակություն:
4 500 AMDՖերդինանդ Բորդևայք – Խառնվածք
4 500 AMD -
-
Բենիտո Պերես Գալդոս – Ալմա
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
4 500 AMDԲենիտո Պերես Գալդոս – Ալմա
4 500 AMD -