-
-
-
Ուիլյամ Շեքսպիր – Օթելլո
«Համաշխարհային գրականություն» շարքից ներկայացնում ենք Ուիլյամ Շեքսպիրի գլուխգործոցներից մեկը՝ «Օթելլո» ողբերգությունը, որն ընդգրկված է հանրակրթական դպրոցի եւ բուհերի ուսումնական եւ ուսումնաօժանդակ ծրագրերում: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
2 000 AMDՈւիլյամ Շեքսպիր – Օթելլո
2 000 AMD -
Մարգըրիտ Յուրսընար – Արևելյան պատմություններ
Յուրսընարի «Արևելյան պատմություններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ լույս է ընծայել ֆրանսիական հայտնի «Գալիմար» հրատարակչատունը 1938 թ.։ Ժողովածուն կազմված է տասը նովելներից։ Հեղինակը ներշնչվել է միջերկրածովյան և հեռավորարևելյան շրջանների հնագույն լեգենդներից։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թ.՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Սույն թարգմանությունը կատարված է այդ հրատարակությունից:
2 000 AMD -
-
-
Երվանդ Օտյան – Ընկեր Բ. Փանջունի
Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
2 100 AMDԵրվանդ Օտյան – Ընկեր Բ. Փանջունի
2 100 AMD -
Համաստեղ – Պատմվածքներ
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Համաստեղի «Գյուղը» և «Անձրև» ժողովածուներից ընտրված պատմվածքները։
Գրողը պատմում է իր տեսածն ու ապրածը և կարողանում է ընթերցողին ապրեցնել իր հերոսներով։ Համաստեղն ինքնատիպ հեղինակ է, ում լեզուն և ոճը պարզ ու գրավիչ են, հերոսները՝ կենդանի, իսկ հոգեբանությունը՝ հարազատ այն միջավայրին, որտեղ ապրում են։2 100 AMDՀամաստեղ – Պատմվածքներ
2 100 AMD -
Օսկար Ուայլդ – Դորիան Գրեյի դիմանկարը
Աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
2 100 AMDՕսկար Ուայլդ – Դորիան Գրեյի դիմանկարը
2 100 AMD -
Ֆլյոր Եգգի – Ես XX-ի եղբայրն եմ
Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:
2 100 AMDՖլյոր Եգգի – Ես XX-ի եղբայրն եմ
2 100 AMD -
Օնորե դը Բալզակ – Հայր Գորիո
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:
2 100 AMDՕնորե դը Բալզակ – Հայր Գորիո
2 100 AMD -
Լուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ…
2 200 AMDԼուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
2 200 AMD