-
Բենիտո Պերես Գալդոս – Ալմա
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
4 500 AMDԲենիտո Պերես Գալդոս – Ալմա
4 500 AMD -
Վըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:
4 000 AMDՎըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
4 000 AMD -
-
-
Լուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ…
2 200 AMDԼուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
2 200 AMD -
Լևոն Շահնուր – Ցավեր բռնողը
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ:
2 400 AMDԼևոն Շահնուր – Ցավեր բռնողը
2 400 AMD -
Բերնհարդ Շլինկ – Փախուստ սիրուց
Փախուստ սիրուց, ինքն իրենից, մարդկանցից, կյանքից: Սիրային, ողբերգական ու կատակերգական յոթ պատմություն մարդկային ցանկությունների ու ներքին հակասությունների, մտերմության ու միայնության, մեղքի ու անելանելի իրավիճակների, կյանքի մասին պատկերացումների ու պատասխանատվության մասին:
3 200 AMDԲերնհարդ Շլինկ – Փախուստ սիրուց
3 200 AMD -
Բերնհարդ Շլինկ – Ընթերցողը
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
2 400 AMDԲերնհարդ Շլինկ – Ընթերցողը
2 400 AMD -
Առնո Գայգեր – Ծեր թագավորը իր աքսորավայրում
Ավստրիացի գրող Առնո Գայգերը (1968) «Ծեր թագավորը իր աքսորավայրում» գրքում պատմում է իր հոր մասին, ով, չնայած ալցհայմերի հիվանդությանը, չի կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը: Վեպում արծարծվում են ժամանակակից գրականության կարևոր թեմաները՝ ծերություն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք: Պատմությունը թույլ է տալիս հասկանալ, որ մարդը, չնայած հիվանդությանը, շարունակում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ:
1 500 AMD