Ընդհանուր 7 200 AMD
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Ռազմական օդաչու
2 800 AMD
Հրատ. տարեթիվ` 2018
ISBN` 978-9939-75-241-9
Էջաքանակ` 180
Կազմ` կոշտ
Չափս` 15.5x21սմ
«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին:
Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության: