Դավիդ Ունգեր – Մտահղացողը
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է: Կենտրոնական Ամերիկայի «Հավերժական գարնան» այս երկրում արմատացած են կոռուպցիան, կանանց սպանությունները, բռնաբարություն ները, հասարակական այլ արատավոր երևույթներ, որոնք գրողը ներկայացնում է Գիլյերմո Ռոզենվայգի և Մարիամ Խալիլի՝ անսպասելի շրջադարձերով հյուսված գեղեցիկ սիրո պատմության միջոցով: Ընթերցողին մնում է յուրովի ընկալել ու մեկնաբանել երևակայության հզոր ուժի և բարձր արվեստի համադրությամբ ստեղծված այս վեպը: