Էրիխ Մարիա Ռեմարկ – Երկինքն ընտրյալներ չունի

4 000 AMD

Առկա է

Հրատ. տարեթիվ` 2020
ISBN` 978-9939-75-481-9
Էջաքանակ` 336
Կազմ` Կոշտ
Չափս` 14.5 x 20 սմ

Համեմատել
Կատեգորիա: Brand:

է․ Մ․ Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959 թ․, հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ․ լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։

50-ական թթ․ սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր․ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare