Լուիս Քերոլ – Ալիսը Հայելու աշխարհում

2 000 AMD

Առկա է

Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Չափածոյի թարգմանությունը` Սամվել Մկրտչյանի
Էջեր` 200
Կազմ` փափուկ
Չափեր` 12.5x20 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2014
ISBN: 978-9939-68-292-1

Համեմատել
Կատեգորիա: Brand:

«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:

Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare