Մաքսիմ Գորկի – Երկեր

1 900 AMD

Առկա է

Էջաքանակ՝ 228
Հրատ. տարեթիվ՝ 2014
Տպագրություն՝ Սև սպիտակ
ISBN՝ 978-9939-52-673-7
Կազմ՝ Փափուկ
Չափս՝ 14.5 x 20 սմ

Համեմատել
Կատեգորիա: Brand:

«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:

Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Ռուս-հայ գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին:

​Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները:

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare