Մեծերը ամենամեծի մասին (Վերնատան անդամները Թումանյանին)
900 AMD
Էջաքանակ - 156
Հրատ. տարեթիվ - 2011
Տպագրություն - Սև սպիտակ
ISBN - 978-9939-52367-5
Կազմ - Փափուկ
Չափս - 14.5x20սմ
Դարասկզբի հայ գեղարվեստական մշակույթի կենտրոնական դեմքը Թումանյանն էր: Նրա հյուրընկալ տանը լինում էին այդ մշակույթի գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները: Բայց Վերնատուն գրական խմբավորման անդամները միայն վեցն էին` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը:
Այս գրքում տեղ են գտել բացառապես Վերնատան անդամների այն նամակները, հուշերը և հոդվածները, որոնք վերաբերում են Հովհաննես Թումանյանին և Վերնատանը: Վստահ ենք, որ այս գիրքը լավ նվեր կլինի բոլոր նրանց, ում համար թանկ է Թումանյանի մարդկային և ստեղծագործական վսեմ նկարագիրը: