Շիրվանզադե – Պատվի համար
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ գրականության անմահ արժեքներից է: Գրված լինելով 1905 թվականին՝ այն առ այսօր շարունակում է բեմադրվել ու ընթերցվել, որովհետև դրամայում բարձրացված խնդիրները, պատկերված հարաբերություններն ու կերպարները, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, այնուամենայնիվ, դեռևս իշխող են ժամանակակից հասարակությունների մեջ: