Ռիմա Խաչատրյան – Մյունխեն. վերջին կայարան
4 000 AMD4 800 AMD (-17%)
ISBN՝ 978-9939-884-12-7
Հրատարակության տարին՝ 2021
Էջերի քանակը՝ 200
Չափսը՝ 14.5x22.3
Կազմը՝ Կոշտ
«Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։ Գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը։