Սերգեյ Գալստյան – Փարաջանով․ Հանդիպումներ և ոչ միայն

4 200 AMD

Առկա է

ISBN՝ 978-9939-75-572-4
Հրատարակության տարին՝ 2020
Էջերի քանակը՝ 232
Չափսը՝ 15.5x21
Կազմը՝ Կոշտ

Համեմատել

«Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․

Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։
«Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։
Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։
Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով ու ոճով։ Նա իրեն հակադրում էր «սիստեմին», և «սիստեմը» պատժեց նրան․․․ Նրա դեմ դավեր նյութեցին և 15 տարով զրկեցին արարելու, իր հանճարեղ արվեստով ներկայանալուց ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային կինոհանդիսատեսին։

Բայց նա հաղթեց, ապրեց, արարեց և․․․ անմահացավ։

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare