Սերգեյ Դովլաթով – Օտարերկրուհին (Վիպակ)
3 000 AMD
Էջերի քանակը:144
Կազմ: կոշտ
Չափեր: 12,5×20
Թարգմանությունը ռուսերենից՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի
Հրատարակչություն: 2021
«Օտարերկրուհին» Սերգեյ Դովլաթովի (1941-1990) ամերիկյան շրջանի ստեղծագործություններից է: Նյու Յորքի «ռուսական կղզյակի» պատկերի ֆոնին, գրողը պատմում է «երրորդ էմիգրացիայի» շարքային ներկայացուցչի`Մարուսյա Տատարովիչի կյանքի մասին, պատմում է առանց Խորհրդային Միությունն առանձնապես փնովելու կամ Միացյալ Նահանգներն առանձնապես գովերգելու, պատմում է`ընթերցողին ստիպելով մերթ ժպտալ (երբեմն ծիծաղել) ու մերթ տխրել: