Սուրեն Սարգսյան – Հայաստանն ու Բուշն անձամբ
5 000 AMD
ISBN - 978-9939-884-46-2
Հրատարակության տարին - 2022
Էջերի քանակը - 296
Չափսը - 14.5x22.3
Կազմը - կոշտ
Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։