Վարդան Գրիգորեան – Տուն տանող ճանապարհը
5 000 AMD
ISBN` 978-9939-884-07-3
Հրատարակության տարին` 2021
Էջերի քանակը` 496
Չափսը` 16x24
Կազմը՝ կոշտ
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը:
Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել էեկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել: