Քեթրին Ինգրամ – Այսպիսին է Դալին
3 200 AMD
Էջեր` 80
Կազմ`կոշտ
Չափեր` 17,5x22,8 սմ
Հրատարակված է` 2020
ISBN: 978-9939-68-787-2
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո.