• Միքայել Նալբանդյան

    ​​Միքայել Նալբանդյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

  • Մուրացան․ Հատոր 1

    «Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:

  • Մուրացան․ Հատոր 2

    «Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը:

  • Յակոբ Մնձուրի – Նազար

    «Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։

  • Յան Մարթել – Պիի կյանքը

    Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ «Պիի կյանքը» գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այստեղ ականատես ենք դառնում երկու ուժեղ կերպարի՝ մարդու և կենդանու հարաբերությունների հետաքրքրաշարժ ու կենսափիլիսոփայական մտորումներով լի ընթացքին:

  • Յարութ Կոստանդեան – Երկեր

    «Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ Ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։

  • Նաղաշ Հովնաթան – Տաղեր

    «Իմ գրադարանը» շարքի հերթական գիրքն ընդգրկում է Նաղաշ Հովնաթանի սիրո, խնջույքի, երգիծական, խոհախրատական տաղերը: Սույն ժողովածուն 1983-ին լույս տեսած «Տաղեր»-ի վերահրատարակումն է։

  • Նիկոլայ Գոգոլ – Երկեր

    «Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս է տեսել գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա», «Շինել» և «Ռևիզոր» ստեղծագործությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ռուս, այլ նաև համաշխարհային գրականության պատմության մեջ:

  • Շարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր

    Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) իր սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:

  • Շերլոք Հոլմս – Արնագույն գործը․ Չորսի նշանը (գիրք 1)

    «Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ականատես դառնում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպմանը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը: Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ:

  • Շերլոք Հոլմս – Բասկերվիլների շունը․ Սարսափի հովիտը (գիրք 5)

    Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասկերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները տեղի են ունենում Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անցյալի սարսափելի պատմությունների վրա:

  • Շերլոք Հոլմս – Հոլմսի արխիվը (գիրք 7)

    ​​1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ միայն հզոր միտք, այլ նաև հզոր սիրտ ունի:

Հրատարակչություններ