-
Դեյվիդ Գլովեր – Հուշումների քարանձավը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Հանելուկների մոլորակ. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Լաբիրինթոսների կալվածքը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Առեղծվածների թանգարանը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը:
1 800 AMD -
Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Շեռլոկը
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
3 000 AMDԴանիել Սմիթ – Մտածել ինչպես Շեռլոկը
3 000 AMD -
Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Մանդելան
Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։
3 500 AMDԴանիել Սմիթ – Մտածել ինչպես Մանդելան
3 500 AMD -
Գիտադարան
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի:
6 900 AMDԳիտադարան
6 900 AMD -
-
Ջ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում:
7 000 AMD7 800 AMDՋ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
7 000 AMD7 800 AMD -
Ջ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
4 400 AMD4 700 AMDՋ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
4 400 AMD4 700 AMD -
Ջ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
4 000 AMD4 400 AMDՋ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
4 000 AMD4 400 AMD -
Ռեյ Բրեդբըրի – Ֆարենհայթ 451
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից:
3 300 AMD3 600 AMDՌեյ Բրեդբըրի – Ֆարենհայթ 451
3 300 AMD3 600 AMD