-
Մարի Կատրին դ’Օնուա, Մարիա Էմիլիա Բրեդերոդ-Սանթոս – Ֆրանսիական հեքիաթներ
Ժողովածուն ընդգրկում է 17–18–րդ դդ. ֆրանսիական հրաշապատում զրույցներ, որոնց հեղինակներն ազնվական դասի ներկայացուցիչներ էին` իրենց ժամանակի կրթված տիտղոսավոր կանայք, որոնք, մուտք չունենալով համալսարաններ և կրթական այլ օջախներ, ստեղծեցին գրական սալոններ՝ ի թիվս այլ նախաձեռնությունների՝ հիմք դնելով հեղինակային հեքիաթասացության ուրույն ավանդույթին և խթանելով գրական հեքիաթի աննախընթաց զարգացումը:
4 400 AMD -
Մարիաննա Հակոբյան – Կասկադ 6․15
Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը:
3 400 AMDՄարիաննա Հակոբյան – Կասկադ 6․15
3 400 AMD -
Մարիզ Կոնդե – Մանգրովյան անտառներն անցնելով
Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչու՞ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն:
4 500 AMD -
-
Մարկ Լևի – Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն:
4 200 AMD -
-
Մարկ Տվեն – Թոմ Սոյերի արկածները
Մարկ Տվենը այս վեպում ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի մի քանի ամսվա արկածները, որի ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության եւ բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն, փախչում տնից, ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարայրում եւ այնտեղից դուրս գալիս հարստացած:
4 000 AMDՄարկ Տվեն – Թոմ Սոյերի արկածները
4 000 AMD -
-
Մաքս Ֆրիշ – Մոնթոկ. Կապտամորուսը
Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը» (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի:
3 600 AMDՄաքս Ֆրիշ – Մոնթոկ. Կապտամորուսը
3 600 AMD -
Մելինդա Նադյ Աբոնի – Աղավնիները թռչում են
Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:
2 900 AMD -
-
Մեր ներսի հայը
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն: Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից:
3 650 AMDՄեր ներսի հայը
3 650 AMD