Подытог: 4 000 AMD
-
Դասական մատենաշար
Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լ. Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Փաթեթում ընդգրկված գրքերի նկարազարդումները մեծ գրողների ստեղծագործություններին նոր շունչ ու երանգ են հաղորդում:
7 500 AMDԴասական մատենաշար
7 500 AMD -
-
-
Դավիթ Սամվելյան – Հայելապատում
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։
2 950 AMDԴավիթ Սամվելյան – Հայելապատում
2 950 AMD -
-
Դեյվիդ Գլովեր – Առեղծվածների թանգարանը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Լաբիրինթոսների կալվածքը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Հանելուկների մոլորակ. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Հուշումների քարանձավը. մաթեմատիկական որոնումներ
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում:
1 800 AMD -
Դեյվիդ Գլովեր – Մաթեմատիկական որոնումներ
«Մաթեմատիկական որոնումներ» խորագիրը կրող փաթեթը ներկայացնում է «Առեղծվածների թանգարանը», «Հանելուկների մոլորակ», «Լաբիրինթոսների կալվածքը», «Հուշումների քարանձավը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների մաթեմատիկական ունակությունները:
7 000 AMDԴեյվիդ Գլովեր – Մաթեմատիկական որոնումներ
7 000 AMD -
Դեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն…
3 000 AMDԴեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
3 000 AMD -
Դեն Բրաուն – Ինֆեռնո
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
4 400 AMDԴեն Բրաուն – Ինֆեռնո
4 400 AMD