• Հովհաննես Թումանյան – Հոբելյանական ընտրանի

    «Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից:

  • Հովհաննես Թումանյան – Պատմվածքներ

    Հովհաննես Թումանյանի պատմվածքներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով:

  • Հրաչյա Քոչար

    «Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները:

  • Մաքսիմ Գորկի – Երկեր

    «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:

  • Մեծերը ամենամեծի մասին (Վերնատան անդամները Թումանյանին)

    Դարասկզբի հայ գեղարվեստական մշակույթի կենտրոնական դեմքը Թումանյանն էր: Նրա հյուրընկալ տանը լինում էին այդ մշակույթի գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները: Բայց Վերնատուն գրական խմբավորման անդամները միայն վեցն էին` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը:

  • Միսաք Մեծարենց

    «Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոսը մեծ մարդասեր է, լի է բնության ու կյանքի կարոտով, նա երազում է արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին: Մեծարենցը գովերգում և աստվածացնում է բնությունը: Նա բնության պատկերների խորունկ յուրացման միջոցով հիանալիորեն մեկնաբանում է մարդու և բնության փոխհարաբերությունը:

  • Միքայել Նալբանդյան

    ​​Միքայել Նալբանդյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

  • Մուրացան․ Հատոր 1

    «Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:

  • Մուրացան․ Հատոր 2

    «Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը:

  • Յակոբ Մնձուրի – Նազար

    «Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։

  • Յան Մարթել – Պիի կյանքը

    Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ «Պիի կյանքը» գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այստեղ ականատես ենք դառնում երկու ուժեղ կերպարի՝ մարդու և կենդանու հարաբերությունների հետաքրքրաշարժ ու կենսափիլիսոփայական մտորումներով լի ընթացքին:

Հրատարակչություններ