-
Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:
4 300 AMDԽաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
4 300 AMD -
Խավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և , ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում է խոսակցության:
4 500 AMDԽավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
4 500 AMD -
-
1 750 AMD
Խնկո-Ապեր – Առակներ․ Բանաստեղծություններ
1 750 AMD -
Խուան Ռուլֆո – Պեդրո Պարամո
Մեքսիկացի գրող Խուան Ռուլֆոյի (1918-1986) «Պեդրո Պարամո» վեպը համաշխարհային գրականության ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Վեպի հերոսը, հորը որոնելիս, ուղևորվում է Կոմալա անունով մի գյուղ, որտեղից վերադարձ չկա: Ինչպես մի առիթով ասել է Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ ««Պեդրո Պարամո»-ն իսպաներենով երբևէ գրված լավագույն վեպն է»:
2 700 AMDԽուան Ռուլֆո – Պեդրո Պարամո
2 700 AMD -
Խուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
2 650 AMDԽուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
2 650 AMD -
-
Ծովահենի գրադարանը․ Անուշավան Պողոսյան – Փոթորկից առաջ (Կոշտ կազմ)
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
2 600 AMD -
Ծովահենի գրադարանը․ Անուշավան Պողոսյան – Փոթորկից առաջ (Փափուկ կազմ)
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
2 000 AMD -
Ծովահենի գրադարանը․ Էմիլիո Սալգարի – Սև ծովահենը (Փափուկ կազմ)
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։
3 000 AMD -
Ծովահենի գրադարանը․ Էմիլիո Սալգարի — Սև ծովահենը (Կոշտ կազմ)
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։
4 000 AMD -
Ծովահենի գրադարանը․ Ժյուլ Վեռն – 20,000 լյո ջրի տակ (Կոշտ կազմ)
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ այս վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից:
4 000 AMD