-
-
Մուրացան․ Հատոր 1
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:
2 800 AMDՄուրացան․ Հատոր 1
2 800 AMD -
Մուրացան․ Հատոր 2
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը:
2 000 AMDՄուրացան․ Հատոր 2
2 000 AMD -
Յակոբ Մնձուրի – Նազար
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։
1 000 AMDՅակոբ Մնձուրի – Նազար
1 000 AMD -
Յան Մարթել – Պիի կյանքը
Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ «Պիի կյանքը» գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այստեղ ականատես ենք դառնում երկու ուժեղ կերպարի՝ մարդու և կենդանու հարաբերությունների հետաքրքրաշարժ ու կենսափիլիսոփայական մտորումներով լի ընթացքին:
4 000 AMDՅան Մարթել – Պիի կյանքը
4 000 AMD -
Յարութ Կոստանդեան – Երկեր
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ Ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
2 200 AMDՅարութ Կոստանդեան – Երկեր
2 200 AMD -
-
-
Նաղաշ Հովնաթան – Տաղեր
«Իմ գրադարանը» շարքի հերթական գիրքն ընդգրկում է Նաղաշ Հովնաթանի սիրո, խնջույքի, երգիծական, խոհախրատական տաղերը: Սույն ժողովածուն 1983-ին լույս տեսած «Տաղեր»-ի վերահրատարակումն է։
2 000 AMDՆաղաշ Հովնաթան – Տաղեր
2 000 AMD -
Նամակ Ձմեռ Պապիկին
Մի բուռ ձյուն կլցնենք, ուրախ հուշեր ու մի պտղունց ԱՄԱՆՈՐՅԱ կախարդանք… Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապին Արամի պես նամակ գրիր: Առավոտյան լավ նվերդ նրա նման կգտնե՞ս:
3 700 AMDՆամակ Ձմեռ Պապիկին
3 700 AMD -
-