-
Թումանյանը՝ քննադատ
Գիրքը ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծի այն հոդվածները, նամակները, ելույթները, որոնք նվիրված են մշակույթի, գրականության, պատմության, լեզվի հիմնախնդիրներին: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 80 տարի առաջ (1939թ.), որը կազմել, ծանոթագրել և խմբագրել է բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը:
6 000 AMDԹումանյանը՝ քննադատ
6 000 AMD -
Թումանյանի 16 հեքիաթների հավաքածու + ձայնասկավառակ
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
3 500 AMD -
Ժյուլ Վեռն – 20․000 լյո ջրի տակ
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ այս վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով:
3 000 AMDԺյուլ Վեռն – 20․000 լյո ջրի տակ
3 000 AMD -
Ժյուլ Վեռն – Կարպատյան դղյակը
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
3 600 AMDԺյուլ Վեռն – Կարպատյան դղյակը
3 600 AMD -
Ժյուլ Վեռն – Տասնհինգամյա Նավապետը
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ Վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։
3 500 AMDԺյուլ Վեռն – Տասնհինգամյա Նավապետը
3 500 AMD -
Ժյուլ Վեռն – Տասնհինգամյա նավապետը
Ժյուլ Վեռնի այս հանրահայտ վեպը տասնհինգամյա մի պատանու` Դիք Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին է: Դավաճանության հետևանքով Աֆրիկա ընկնելով՝ նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, սակայն չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը:
3 200 AMDԺյուլ Վեռն – Տասնհինգամյա նավապետը
3 200 AMD -
Ժողովրդական հեքիաթներ
Պատկերազարդ ժողովածու, որում ներկայացված տարբեր ժողովուրդների հեքիաթները հնարավորություն են տալիս ծանոթանալ նրանց մշակույթի, սովորույթների ու կենցաղի առանձնահատկությունների, դրանց նմանությունների և տարբերությունների հետ:
700 AMDԺողովրդական հեքիաթներ
700 AMD -
Ժորժի Ամադու – Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները
Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:
6 200 AMD -
-
-