-
Մաքսիմ Գորկի – Երկեր
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
1 900 AMDՄաքսիմ Գորկի – Երկեր
1 900 AMD -
Ֆրիկ – Տաղեր
Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»:
1 900 AMDՖրիկ – Տաղեր
1 900 AMD -
Երուխան – Ընտիր նովելներ
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Երուխանի նովելների ընտրանին: Արևմտահայ արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս գրողը իր գողտրիկ ստեղծագործություններում ներկայացնում է պոլսահայ իրականությունը՝ դրան բնորոշ առանձնահատկություններով։
2 000 AMDԵրուխան – Ընտիր նովելներ
2 000 AMD -
Նաղաշ Հովնաթան – Տաղեր
«Իմ գրադարանը» շարքի հերթական գիրքն ընդգրկում է Նաղաշ Հովնաթանի սիրո, խնջույքի, երգիծական, խոհախրատական տաղերը: Սույն ժողովածուն 1983-ին լույս տեսած «Տաղեր»-ի վերահրատարակումն է։
2 000 AMDՆաղաշ Հովնաթան – Տաղեր
2 000 AMD -
Սմբատ Շահազիզ – Բանաստեղծություններ
«Իմ գրադարանը» մատենաշարի հերթական գրքում ամփոփված են Սմբատ Շահազիզի բանաստեղծությունները և նրա գլուխգործոցը՝ «Լևոնի վիշտը» պոեմը: Շահազիզի բանաստեղծությունները բնության, սիրո, հայրենասիրության, պատմական հերոսներին նվիրված երգեր են։ «Լևոնի վիշտը» պոեմը հերոսի և հասարակության բախման հիմքով է կառուցված։ Հեղինակը կերտել է կյանքը վերափոխել ցանկացող հերոսի հավաքական կերպար։
2 000 AMDՍմբատ Շահազիզ – Բանաստեղծություններ
2 000 AMD -
Ջեք Լոնդոն – Սպիտակ ժանիքը
Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար:
2 000 AMDՋեք Լոնդոն – Սպիտակ ժանիքը
2 000 AMD -
Ջանի Ռոդարի – Ստեղծագործական երևակայության քերականություն
Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքի սույն ներկայացումը հետաքրքիր կլինի ընթերցողների լայն շրջանի, և, իհարկե, առաջին հերթին ծնողների և մանկավարժների համար: Եթե ուզում եք երեխաներին ստեղծագործական ուրախություն ըմբոշխնելու հնարավորություն տալ, այս գիրքը լավ ուսումնասիրեք և օգտագործեք:
2 000 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Օթելլո
«Համաշխարհային գրականություն» շարքից ներկայացնում ենք Ուիլյամ Շեքսպիրի գլուխգործոցներից մեկը՝ «Օթելլո» ողբերգությունը, որն ընդգրկված է հանրակրթական դպրոցի եւ բուհերի ուսումնական եւ ուսումնաօժանդակ ծրագրերում: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
2 000 AMDՈւիլյամ Շեքսպիր – Օթելլո
2 000 AMD -
Մուրացան․ Հատոր 2
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը:
2 000 AMDՄուրացան․ Հատոր 2
2 000 AMD -
-
-
Ծովահենի գրադարանը․ Անուշավան Պողոսյան – Փոթորկից առաջ (Փափուկ կազմ)
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
2 000 AMD