-
Ուրախ հեքիաթներ
Հեքիաթների այս ժողովածուում ներառված են ուրախ պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները նույնպես ունեն խրատական և ուսուցողական բնույթ, որը, սակայն, մատուցվում է փոքր-ինչ այլ՝ ուրախ երանգներով:
700 AMDՈւրախ հեքիաթներ
700 AMD -
Ուսուցողական հեքիաթներ
Այս պատկերազարդ ժողովածուի մեջ ներկայացված հեքիաթները կյանքի յուրօրինակ ուղեցույց են երեխաների համար: Դրանցում առկա ուսուցողական մտքերը հիմք են լավ մարդ դառնալու ճանապարհին: Հեքիաթներում կարևորվում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, հաստատակամությունը, ազնվությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և այլն:
700 AMDՈւսուցողական հեքիաթներ
700 AMD -
-
Շոն Քովի – Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները (փափուկ կազմ)
Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում:
3 400 AMD -
Շոն Քովի – Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները (կոշտ կազմ)
Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում:
4 200 AMD -
Դավիթ Սամվելյան – Հայելապատում
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։
2 950 AMDԴավիթ Սամվելյան – Հայելապատում
2 950 AMD -
-
Շարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) իր սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:
5 500 AMDՇարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
5 500 AMD -
-