• Ալիս Մանրո – Կյանքի սիրույն

    Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:

  • Մարգըրիտ Յուրսընար – Արևելյան պատմություններ

    Յուրսընարի «Արևելյան պատմություններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ լույս է ընծայել ֆրանսիական հայտնի «Գալիմար» հրատարակչատունը 1938 թ.։ Ժողովածուն կազմված է տասը նովելներից։ Հեղինակը ներշնչվել է միջերկրածովյան և հեռավորարևելյան շրջանների հնագույն լեգենդներից։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թ.՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Սույն թարգմանությունը կատարված է այդ հրատարակությունից:

  • Մելինդա Նադյ Աբոնի – Աղավնիները թռչում են

    Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

  • Սոմերսեթ Մոըմ – Երփներանգ շղարշը

    Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկում­ նային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրա­ վունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից եւ նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդոր­ ներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, եւ շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամար­ դու հետ. հետեւանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտի­ կիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ:

  • Ֆլյոր Եգգի – Ես XX-ի եղբայրն եմ

    Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:

  • Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ – Գիշերն անույշ է

    Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:

  • Սոնյա Սրայբեր Վայց – Խոստացա և կպատմեմ

    «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում (առանձնաթաղում) ու 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Սոնյայի 84 հոգուց բաղկացած ընտանիքից վերապրել են միայն ինքն ու քույրը՝ Բլանկան: Գիրքը ցնցող պատկերներով նկարագրում է ֆաշիստների ռասսայական խտրականություններն ու գազանությունները:

  • Ջոզեֆ Հելըր – Ծուղակ 22

    Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով:

  • Խալեդ Հուսեյնի – Եվ արձագանքեցին լեռները

    Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի:

  • Դեն Բրաուն – Ինֆեռնո

    Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

  • Յոհաննա Սփիրի – Հայդի

    Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում:

  • Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ – Խորհրդավոր պարտեզը

    Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

Հրատարակչություններ