-
-
Վլադիմիր Նաբոկով – Լոլիտա
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի:
8 900 AMDՎլադիմիր Նաբոկով – Լոլիտա
8 900 AMD -
Ջոզեֆ Հելըր – Ծուղակ 22
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով:
6 500 AMDՋոզեֆ Հելըր – Ծուղակ 22
6 500 AMD -
Խալեդ Հուսեյնի – Եվ արձագանքեցին լեռները
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի:
5 900 AMDԽալեդ Հուսեյնի – Եվ արձագանքեցին լեռները
5 900 AMD -
Շարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) իր սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:
5 500 AMDՇարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
5 500 AMD -
Վահան Թոթովենց – Բաքու
Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․
5 500 AMDՎահան Թոթովենց – Բաքու
5 500 AMD -
-
Օթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:
5 500 AMDՕթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
5 500 AMD -