-
Գուզել Յախինա – Զուլեյխան բացում է աչքերը
1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:
5 000 AMD -
Մարգարետ Միտչել – Քամուց քշվածները (Հատոր 2)
1936 թվականին հրատարակումից ի վեր Պուլիցերյան մրցանակակիր եւ բոլոր ժամանակների ամենավաճառվող վեպերից մեկը՝ «Քամուց քշվածները», աշխարհում հռչակվել է Մեծ ամերիկյան վեպ: Վեպի առավել տարածմանը նպաստել է նաեւ համանուն ֆիլմը։ «Քամուց քշվածները» վեպը մարդկանց կրքերի խորությունն ուսումնասիրում է Ջորջիայի կարմիր բլուրներում տեղի ունեցող դեպքերին բնորոշ հանդգնությամբ: Հիասքանչ պատում է, որը վառ պատկերում է Քաղաքացիական պատերազմի եւ Վերակառուցման ժամանակաշրջանի դրաման:
5 000 AMD -
Նարինե Աբգարյան – Երկնքից երեք խնձոր ընկավ
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։
4 000 AMD4 800 AMDՆարինե Աբգարյան – Երկնքից երեք խնձոր ընկավ
4 000 AMD4 800 AMD
Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Մինչև 2018 թվականը՝ այսինքն ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։
2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի տպագիր տարբերակի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Որոշում ընդունվեց մասնագիտանալ ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction գրականության վրա։ Եվ արդեն 2018 թվականից ընկերությունը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։