• Նիլ Ֆերգյուսոն – Մեծ անկում

    Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։

  • Թաներ Աքչամ – Սպանության հրամաններ

    Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։

  • Տիգրան Պետրոսյան – Գահերի խաղը

    Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
    Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:

  • Յուվալ Նոյ Հարարի – XXI դարի 21 դասերը

    Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

  • Յուվալ Նոյ Հարարի – Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

    Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

  • Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Սթիվ Ջոբսը

    Այս ոգեշնչող գրքի էջերում Դանիել Սմիթն անդրադառնում է Ջոբսի կյանքին և մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև մեջբերում այս մեծ մարդու կողմից և նրա մասին ասված հայտնի խոսքերը՝ ներկայացնելու այն փիլիսոփայությունը, բիզնես դասերը, անգամ տպավորիչ ձախողումները, որոնք օգնել են նրան հասնելու անհավանական ձեռքբերումների։ Գիրքը ուղղորդում է ձեզ նայելու աշխարհին հզոր երևակայության տեր հանճարի աչքերով։

  • Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Այնշթայնը

    Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:

  • Մարկ Մենսոն – Թքել ենք բոլորս

    Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:

  • Մարկ Մենսոն – Թքած ունենալու նուրբ արվեստը

    Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

  • Ռեյչլ Հոլիս – Աղջիկ ջան, մի՛ արդարացիր

    Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։

  • 100 Բիզնես գաղտնիքներ

    ​Գիրքն ամբողջությամբ կտրում է ձեզ ներկա տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները` կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:

Հրատարակչություններ