Подытог: 14 100 AMD
-
-
Արտաշես Քեշիշյան – Մարդու պլաստիկ անատոմիա
Գրքում ներկայացված է անվանի արվեստագետների մտքերը, նշանավոր կրթօջախների ավանդույթներն ու դրվածքները, մարդու անատոմիայի ուսուցման մեթոդները։ Գիրքը հարուստ է նաև անատոմիական գծանկարներով։ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանի “Մարդու պլաստիկ անատոմիա” գիրքը նախատեսված է ուսանողների, մասնագետների և արվեստասերների համար։
6 000 AMD -
-
Բրեդ Սթոուն – Ամեն ինչի խանութը․Ջեֆ Բեզոսն ու AMAZON-ի դարաշրջանը
2013 թվականի՝ Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր: 2013 թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում:
6 000 AMD -
Բրենդի հեղափոխություն
«Բրենդի հեղափոխություն» գրքի նպատակն է օգնել արդի բիզնեսի սեփականատերերին և ձեռնարկատերերին, որ նրանք ստեղծեն հեռանկարային և արժեքավոր գաղափար ու բովանդակություն, ունենան ինքնատիպ բրենդ ու կարողանան աշխարհին ներկայանալ իրենց յուրօրինակ պատմությամբ:
4 500 AMDԲրենդի հեղափոխություն
4 500 AMD -
Գագիկ Մելիքյան – Նրանք ստեղծել են ֆիզիկան
Գրքում տեղ են գտել անվանի ֆիզիկոսների, այդ թվում՝ 16 Նոբելյան մրցանակակիրների համառոտ կենսագրությունները, նրանց մասին հետաքրքրաշարժ պատմություններ, կատակներ, անեկդոտներ, իմաստուն մտքեր։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել աշխարհահռչակ ֆիզիկոսների հարուստ կյանքի, մարդկային որակների մասին։
3 500 AMD -
Գյուստավ Լը Բոն – Ամբոխների հոգեբանությունը
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիրՇառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը:
3 500 AMD -
Գրիգոր Նարեկացի – Մատյան ողբերգության. Տաղեր
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
3 000 AMD -
-
Դանիել Գոուլման – Հուզական ինտելեկտ
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:
4 500 AMDԴանիել Գոուլման – Հուզական ինտելեկտ
4 500 AMD -
-
Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Այնշթայնը
Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
3 500 AMDԴանիել Սմիթ – Մտածել ինչպես Այնշթայնը
3 500 AMD