Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Չարենցի

3 800 AMD

In stock

Էջեր` 176
Կազմ` կոշտ
Չափեր` 15,6x22,8սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2022
ISBN: 978-9939-68-955-5

Համեմատել
Категории Brand:

Ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։

«Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare