Подытог: 1 850 AMD
Շիրվանզադե․ Հատոր 2
1 850 AMD
Էջաքանակ՝ 260
Հրատ. տարեթիվ՝ 2013
ISBN՝ 978-9939-52-648-5
Կազմ՝ Փափուկ
Չափս՝ 14.5x20սմ
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը: