Подытог: 1 800 AMD
Սուսաննա Հովհաննիսյան – Վերնատուն
2 500 AMD
Էջաքանակ՝ 288
Հրատ. տարեթիվ՝ 2019
ISBN՝ 978-9939-75-252-5
Կազմ՝ Փափուկ
Չափս՝ 14.5x20սմ
Հեղինակը հանգամանորեն ներկայացնում է Հովհաննես Թումանյանի հարկի տակ ձևավորված գրական խմբակի՝ «Վերնատան» պատմությունը: Արծարծվում են «Վերնատան» բոլոր անդամների ինչպես գրական, ստեղծագործական, այնպես էլ անձնական ընկերային-բարեկամական առնչակցությունները, աշխարհընկալման ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
Աշխատությունն օգտակար է գրականության պատմաբանների, մշակութաբանների, մանկավարժների և ուսանողների, Ղ. Աղայանի, Հովհ. Թումանյանի, Լ. Շանթի, Ն. Աղբալյանի, Ավ. Իսահակյանի և Դ. Դեմիրճյանի ստեղծագործությամբ, նրանց կյանքով ու գործունեությամբ, նաև հայ մշակույթի պատմությամբ հետաքրքվողների և ընթերցող լայն շրջանների համար:
Նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և «Վերնատան» 120-ամյակին: