Վահան Զանոյեան – Անապակ առեղծված

5 000 AMD

In stock

ISBN - 978-9939-884-44-8
Հրատարակության տարին - 2022
Էջերի քանակը - 368
Չափսը - 16x24
Կազմը - կոշտ

Համեմատել
Категории Brand:

2000-ականների սկզբին վետերան գինեգործ Հայկ Քոլեյանը Տոսկանայից ժամանում է Հայաստան՝ գինեգործությունը վերականգնելու համար։ Արամ Ալմայանը Մոսկվայում վաճառում է մի քանի խաղատուն՝ իր հմայիչ դուստր Կառլայի հետ հայրենիքում խաղողի այգիներ հիմնելու եւ գինու մեծ գործարան կառուցելու նպատակով։ Փիլիսոփա, գինեգործ Վան Դորյանը նույն երազանքով վաճառում է Լոս Անջելեսի իր ընկերության մեծ մասը եւ տեղափոխվում Երեւան։ Նրանց արտադրած գինիներն ընկնում են տարօրինակ եւ նենգադավ պատմությունների մեջ։ Ռուսաստանում գինու վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերության աշխատակիցը սպանվում է Մոսկվայում։

Հարվածի տակ է դրվում Ալմայանի գինու գործարանի աշխատակցի կյանքը։ Արամը պետք է լուծի երկու խնդիր՝ բացահայտի խարդախներին եւ լուծի գինեգործների վեճերը։ Ու դա պետք է հասցնի մինչեւ գինեգործական կարեւորագույն հավաքը, որտեղ պետք է հայտարարվի աննախադեպ նախաձեռնության մասին։

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare