Տիգրան Հայրապետյան – Պատերազմ և քաղաքականություն (Հատոր 1)

5 000 AMD

In stock

ISBN - 978-9939-884-49-3
Հրատարակության տարին - 2022
Էջերի քանակը - 460
Չափսը - 14.5x22.3
Կազմը - կոշտ

Համեմատել
Категории Brand:

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։

 

Հրատարակչություններ

Select at least 2 products
to compare