Подытог: 4 000 AMD
100 Բիզնես գաղտնիքներ
8 900 AMD
Էջաքանակ՝ 676+16 ներդիր էջ
Հրատ. տարեթիվ՝ 2016
Տպագրություն՝ Սև սպիտակ
ISBN՝ 978-9939-75-019-4
Կազմ՝ Կոշտ (սուպեր շապիկ)
Չափս՝ 16.5 x 24 սմ
Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք՝ «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, ներկայացված են մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարեւորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր եւ այլն:
Գիրքն ամբողջությամբ կտրում է ձեզ ներկա տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները` կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:
Գրքի նպատակն է կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում եւ սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ դուք կիմանաք 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք ձեր բիզնեսը զարգացնելու համար: